ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակչուհի 26-ամյա Ռիգան Պատերսոնը երբեք չի իմացել ավելորդ աքաշի հետ կապված խնդիրների մասին, քանի դեռ չէր գնացել քոլեջ:
Եվ, ինչպես հաճախ պատահում է, կիլոգրամները ավելացել են հանգիստ, բայց հիմնավոր: Երբ աղջիկը ուշքի է եկել, արդեն լուրջ խնդիր ուներ՝ գրում է life.ru-ն:
Դպրոցում Ռիգանը վարում էր շատ շարժուն և մարզական ապրելակերպ, և մայրը միշտ հետևում էր նրա սնունդին: Բայց հենց որ աղջիկը տեղափոխվել է հանրակացարան և սկսել սովորել քոլեջում, զբաղվածությունն այնքան շատ է եղել, որ նա մի քանի տարի անց է կացրել դասագրքերի կույտի տակ և ստիպված է եղել արագ սնունդից օգտվել։
Ռիգանը մի օր վերջապես որոշեց փոխվել․ հրաժարվեց ֆաստֆուդից և ամեն օր սկսեց քայլել, հաճախում էր նաև մարզադահլիճ։ Արդյունքում նա նիհարել է 38 կգ։ Այժմ աղջիկը նիհարել ցանկացողներին օգնում է իր խորհուրդներով։ Նա խորհուրդ է տալիս երբեմն տրվել գայթակղությանը և համտեսել սիրած վնասակար ուտելիքները, բայց չմոռանալ քայլելու և մարզվելու մասին։