Հարգելինե՛րս, Ռուսաստանը երբեք Հայաստանի դաշնակիցը չի եղել և չի էլ կարող լինել, քանի որ Առյուծները բադերի հետ ընկերություն չեն անում, հետևաբար որպեսզի արժանանայինք նրա ընկերությանը, նախ պիտի ինչ-որ բան ներկայացնեինք մեզանից...
Ի՞նչ է նշանակում՝ զենք վաճառեց Ադրբեջանին, իսկ ինչու՞ չպիտի վաճառեր, սիրուն աչքերի՞ համար, թե՞ ինչ-որ ստորագրած սոսկ թղթերի...
Հիշե՛ք, թույլերը ընկերներ չեն ունենում, այլ միայն՝ տերեր, իսկ տերերը ցանկացած ժամանակ կարող են հրաժարվել իրենց ծառաներից: Ընկերներ ունենում են միայն ուժեղները, եթե ուզում ենք` մեզ բանի տեղ դնեն, պիտի ուղղակի ուժեղ լինել...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vruyr.arcruni/posts/335729249891208?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել