Երկար ստատուս ՍԴ-ի շուրջ ստեղծված բոլոլայի շուրջ, որը ոչ մեկ չի լայքի (ժամանակագրություն)

2018 թվականն էր, ՀՀ առաջին փոխվարչապետը հելավ, ասեց, որ ոչ մի թեմա չունի ՍԴ նախագահի հետ, ու իրա հրաժարականի հարց բարձրացնելու իմաստ չկա։

Չգիտես՝ որտեղից որտեղ ծնվեց ու երկրի նախագահին երկու անգամ ամոթով թողնելով ՍԴ դատավոր մի կերպ խցկին (դաժե օրենքում փոփոխություն անելով) Վահե Գրիգորյանին։ Վահե Գրիգորյանն էլ հելավ, ինքն իրեն հայտարարեց ՍԴ նախագահ՝ հիմք ընդունելով, որ ՍԴ-ում դատավոր չկա, ու կան անդամներ։ Ում ասես, նամակ գրեց, վերջում պարզվեց՝ ֆուֆլո թեմա ա, քանի որ բառախաղ էր անում խորկուրի գանձը։

Որ էս լակոտությունն էլ չանցավ, ԱԺ նախագահը, ով էն ժամանակվա առաջին փոխվարչապետին շատ նման երիտասարդ է, որոշեց, որ ԱԺ-ում կա ճգնաժամ, ու քանի որ Վահեի բլթոցը չանցավ, ու դա հիմք չէր կարա լիներ, հիմա էլ որոշեցին ասեն, որ մարդին չեն վստահում․․․ Երևի ԱԺ նախագահը հիմք է ընդունել բազմաչորսհոգանոց հանրահավաքները ՍԴ-ի մոտ։

Հետո «Իմ քայլով» որոշեցին, որ պիտի անվստահություն հայտնեն Հրայր Թովմասյանին ու ըտեղ հարամ արին Վահեի մանկության երազանքը, քանի որ իրանք «անդամին» չեն կարա ինքնաբացարկ տան, ու դրա համար Թովմասյանին ներկայացրին «դատավոր», որով իսկ վերջ դրեցին Վահեի՝ «ճգնաժամի» մասին ասված լոլոներին։
Ու ամենախնդալուն․․․ Հրայր Թովմասյանի ինքնաբացարկի գործողությունների առաջամարտիկն այն մարդն էր, ով նույն ակնոցներով երկար տարիներ լռվել է ՍԴ-ում, լավ փող էր ստացել ու էդ ժամանակ ոնց որ մոռացել էր, որ Թովմասյանին պիտի ինքնաբացարկ տար, բայց երբ արդեն լեզուն բացվել էր, ակտիվացել էր երկրորդ խորկուրի գանձը։

Ինչպես և սպասելի էր, լոլոներով լեցուն ինքնաբացարկի որոշման նախագիծը ՍԴ-ն դաժե վարույթ չընդունեց։

Դե որ էդ էլ չեղավ «լրիվ իրավական հարթության վրա», որոշեցին ՍԴ նախագահի հայրական կտուրից մի հատ գողցած կրասկա ճարեն, որ քրեական գործ հարուցեն, ու մեկ էլ՝ բայց չէ, կարելի ա երեխեքին էլ կանչել ԱԱԾ, ու գլխավոր հիմքը էն լինի, որ իրանք ավտո ունեին, որը նվիրաբերել են ԱՐՑԱԽԻ ՊԲ-ին։

Տեսան, որ էդ էլ չստացվավ, մի հատ գերանկախ մարդ կար, իրան քցեցին մեյդան, ինչ-որ անիմաստ հիմքով (դե, էնքանով անիմաստ, որ եթե էս հիմքը լուրջ ա, ապա Նիկոլը, Մանեն, Արարատը ու մնացածը պիտի նույնպես ներգրավեին որպես մեղադրյալ, բայց դե դրա մասին մոռացել ա էդ գյադեն) քսի տվին Հրայրի վրա։ Ու քանի որ սանիկստանից քյար չկար, ում բռնին անիմաստ հիմքերով, ազատին, հիմա էլ որոշեցին Արսեն Բաբայանին նավսյակի բռնեն ու, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, էն հոդվածով, որով մեղադրվող բոլոր մարդիկ համաներմամբ ազատության մեջ են։ Այսինքնս, եթե իրանց լոլոն առաջ տանեն ու դաժե Արսենին մեղադրանք առաջադրեն, նա համաներմամբ ազատ ա արձակվում։ Խնդալու ա, չէ՞։ Շա՜տ խնդալու ա։

Բայց էսքանի մեջ զատո կայիֆ ա, որ ոստիկաններին սպանած, բանկոմատ թալանած, բժիշկներին պատանդ վերցրած, զենքով պետական կարևոր օբյեկտի վրա հարձակված ու ոստիկանի ուսադիր պոկածներն ազատ են ու քաղաքականությամբ են զբաղվում։

Ըհը, ողջ ժամանակագրությունը, կա՞ մարդ, ում համար էսքանից հետո պարզ չի, որ սա քաղաքական հետապնդում ա, որի նպատակը մի բան է, ու ինչքան չեն կարողանում էդ նպատակին հասնել, էդքան անկառավարելի են դառնում ու սխալներ են թույլ տալիս, որոնք քցելու են ոտներին։

Հ․Գ․ Դաժե հանրապետականները նման բան կյանքում չէին անի։ Լրագրողներից մեկն էլ գրել․ «Նենց մի արեք՝ նախորդներին սիրենք»։

#հասնումաձեզ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել