Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մշտապես խոսում էր ծառայողական մեքենաների կրճատման հարցի վերաբերյալ, երբ վերջինս խորհրդարանի ամբիոնից բերում էր Դանիայի օրինակը, թե 5,6 մլն բնակչություն ունեցող երկրի տարեկան բյուջեն կազմում է 120 միլիարդ դոլար, իսկ ծառայողական մեքենաների թիվը 23-ն է, իսկ Դանիայի ամբողջ խորհրդարանին բաժին է ընկնում մեկ ծառայողական մեքենա: Այսօր վարչապետ Փաշինյանը մոռացել է այս ամենի մասին: Իշխանափոխության առաջին տարում կառավարությունն առաջարկեց ծառայողական մեքենաները կրճատել 68-ով և թողնել 834-ը։ Տարվա ընթացքում դրանց թիվը դարձյալ ավելացավ, և ինչպես ներկայացված է 2020թ. պետական բյուջեի նախագծում, հասել է 867-ի։
Պետք է արձանագրենք, որ գործ ունենք երկակի ստանդարտների հետ, երբ պատգամավոր ժամանակ ասվում էր մեկ բան, իսկ վարչապետի կարգավիճակում՝ մեկ այլ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: