Հրայր Թովմասյանի դեմ պայքարը իշխանությունների, և հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի համար «պրինցիպի» հարց է դարձել: Նպատակը մեկն է՝ հասնել Թովմասյանի՝ պաշտոնից հեռացմանը ամեն գնով ու ամեն ճանապարհով: Եվ այս պարագայում իրավական պետության, արդարության, օրինականության, էլ չեմ ասում՝ սիրո ու հանդուրժողականության մասին ելույթները, մեղմ ասած, անլուրջ են:

Եվ այս իրավիճակում, երբ իշխանություններն արդեն անցել են ՍԴ նախագահի ընտանիքին և ԱԱԾ են կանչվում Հրայր Թովմասյանի հայրն ու դուստրերը, գուցե պատահականորեն, բայց շատ խորհրդանշական է ՍԴ-ի կողմից Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ-ի դիմումը մերժելու մասին ՍԴ որոշման հրապարակումը:

Այսօր մի բան ակնհայտ է․ Հայաստանում իշխանությունների ամենաթողության դեմ պայքարում առաջին գծում Սահմանադրական դատարանն է՝ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ...

Իսկ որոշման տեքստին կարող եք ծանոթանալ հղմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել