Հրայր Թովմասյանի դեմ պայքարը իշխանությունների, և հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի համար «պրինցիպի» հարց է դարձել


17:53 , 17 հոկտեմբեր, 2019

Հրայր Թովմասյանի դեմ պայքարը իշխանությունների, և հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի համար «պրինցիպի» հարց է դարձել: Նպատակը մեկն է՝ հասնել Թովմասյանի՝ պաշտոնից հեռացմանը ամեն գնով ու ամեն ճանապարհով: Եվ այս պարագայում իրավական պետության, արդարության, օրինականության, էլ չեմ ասում՝ սիրո ու հանդուրժողականության մասին ելույթները, մեղմ ասած, անլուրջ են:

Եվ այս իրավիճակում, երբ իշխանություններն արդեն անցել են ՍԴ նախագահի ընտանիքին և ԱԱԾ են կանչվում Հրայր Թովմասյանի հայրն ու դուստրերը, գուցե պատահականորեն, բայց շատ խորհրդանշական է ՍԴ-ի կողմից Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ-ի դիմումը մերժելու մասին ՍԴ որոշման հրապարակումը:

Այսօր մի բան ակնհայտ է․ Հայաստանում իշխանությունների ամենաթողության դեմ պայքարում առաջին գծում Սահմանադրական դատարանն է՝ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ...

Իսկ որոշման տեքստին կարող եք ծանոթանալ հղմամբ։