Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 250-300 գ
- խնձոր - 2-3 հատ
- ջուր - 2 բաժակ
- շաքարավազ - 1-2 ճ/գ
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Խնձորները կեղևազրկում և կտրատում ենք: Ջուրն ու շաքարավազը եռացնում ենք, խնձորները լցնում մեջը և 4-5 րոպե եռացնում:
Խմորը գտնակում ենք և 2 սմ հաստությամբ երկար շերտեր կտրում: Խնձորները շարում ենք:
Զգուշությամբ վարդի նման փաթաթում ենք:
Ահա այսպես է ստացվում:
Տեղափոխում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 20 րոպե:
Վարդերը հովացնում ենք, վրան շաքարի փոշի ցանում և մատուցում:

Այս անգամ շերտավոր խմորով վարդեր պատրաստեցինք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել