Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձու - 6 հատ
- շաքարավազ - 150 գ
- կակաո - 50 գ
- կարագ - ձևամանին քսելու համար
- Կրեմի համար՝
- շոկոլադ սև - 200 գ
- սերուցք՝ 30-35% յուղայնությամբ - 200 մլ
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք շոկոլադե հիմքը: Ձվի սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնում ենք: Սպիտակուցները 75 գ շաքարավազի հետ լավ հարում ենք: Այնուհետև լավ հարում ենք դեղնուցներն ու մնացած շաքարավազը: Դեղնուցային զանգվածի մեջ լցնում ենք կակաոն և կրկին հարում: Այնուհետև կամաց-կամաց ավելացնում ենք սպիտակուցային զանգվածը: Ձևամանը կարագապատում ենք, հիմքը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30 րոպե:
Պատրաստում ենք շոկոլադե կրեմը: Սերուցքը դնում ենք մարմանդ կրակին և եռացնում: Այնուհետև վերցնում ենք կրակի վրայից և սերուցքի մեջ ավելացնում ենք շոկոլադը: Խառնում ենք այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված:
Հիմքը 2 հավասար մասերի ենք բաժանում, առաջին շերտին կրեմ ենք քսում, դնում ենք երկրորդ շերտը և ամբողջ տորթը կրեմապատում ենք:
Տորթը 1 ժամով տեղափոխում ենք սառնարան:
Վայելում ենք:

Իսկ Դուք փորձե՞լ եք առանց ալյուրի շոկոլադե տորթ պատրաստել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել