Օֆ-օֆ, Վահագ-Վահագ…

Ասում ա. «Խորհրդարանը պետք է ապահովի, որ ՀՀ-ն ունենա բարձր հանրային վստահություն վայելող ՍԴ, վերջ: Դա պայմանավորված չէ, թե ՍԴ անդամներն ինչպես են գծել իրենց պլանները, թե որքան պետք է պաշտոնավարեն»:

Նախ՝ հազար անգամ ասվել ա, հազարմեկերորդ անգամ ա ասվում՝ էդ ո՞ր գործիքով ես չափել Սահմանադրական դատարանի հանրային վստահությունը, որ կարծում ես, թե էս պահին Սահմանադրական դատարանը չունի հանրային վստահություն: Անգամ եթե հարյուր հազար մարդ հավաքվի Սահմանադրական դատարանի առջև ու պահանջի այս կամ այն որոշումը (նման բան չի եղել ու, վստահ եմ, չի լինի), Սահմանադրության 167-րդ հոդվածի 2-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է ՄԻԱՅՆ Սահմանադրությանը:

Երկրորդ՝ ցավում եմ, որ ձեր խմբակցությունում մի «ժիվոյ» իրավաբան չկա, որ ստիպեր քեզ մի քանի անգամ ընթերցել Վենետիկի հանձնաժողովի երեկվա կարծիքի 58-րդ կետը.

«58. Վենետիկի հանձնաժողովը ցանկանում է ընդգծել, որ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման անվտանգությունը նրանց անկախության էական երաշխիքն է։ Դատավորների անփոփոխելիությունը Սահմանադրական դատարանի դատավորների համար նախագծված է որպես վահան՝ օրվա քաղաքական մեծամասնության ազդեցությունից։ Անթույլատրելի է, երբ ցանկացած նոր կառավարություն կարողանա փոխարինել պաշտոնավարող դատարավորներին իր ընտրությամբ նոր ընտրված դատավորներով»:

Այ ընկեր, Սահմանադրական դատարանից հեռու խաղացեք: Որևէ օրինական միջոցով չեք կարող հասնել ձեր քաղաքական կամքի ռեալիզացմանը ծառայող Սահմանադրական դատարան ունենալուն: Իսկ եթե որոշել եք անօրինական միջոցներով հասնել, ապա դա, խոստանում եմ, լինելու է ձեր քաղաքական վախճանի սկիզբը և իրավական պատասխանատվության բազմաթիվ նախադրյալներից մեկը:

Օֆ-օֆ, Վահագ-Վահագ…

Կից նյութն՝ այստեղ՝ ԱԺ-ն չի կարող ձեռքերը ծալած նստել, սպասել. ՍԴ-ում առկա խնդրի լուծումները կան եւ դրանք կարվեն. Վահագն Հովակիմյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել