Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝ մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով)։ Այս մասին Tert.am-ին հայտնել են ՔԿ-ից՝ ի պատասխան հանրային գործիչ Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին հարցման:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն։
Հիշեցնենք, որ երեկ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Նա ստացել է քթի կոտրվածք և մի շարք այլ վնասվածքներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



