Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 90 գ
- ալյուր - 75 գ
- Սուֆլեի համար՝
- ագար-ագար - 8 գ
- ջուր - 40 մլ
- շաքարավազ - 300 գ
- կարագ - 200 գ (սենյակային ջերմաստիճանի)
- խտացրած կաթ - 100 գ
- շոկոլադ սև - 70 գ (հալեցրած)
- կակաո - 2 ճ/գդ
- ձու - 2 հատ (սպիտակուց)
- Վրան ձևավորելու համար
- շոկոլադ սպիտակ - 100 գ
- շոկոլադ կաթնային - 100 գ (հալեցրած)
Պատրաստման եղանակը
Ագար-ագարը ջրի մեջ թրջում ենք և մի կողմ դնում։
Պատրաստում ենք բիսկվիթը։ Դեղնուցները սպիտակուցներից առանձնացնում ենք։ Սպիտակուցները շաքարավազի կեսի հետ խառնում ենք, մինչև թեթևակի փրփուր ստանանք։
Դեղնուցները առանձին տարայի մեջ հարում ենք շաքարավազի մյուս մասի հետ, մինչև սպիտակ փքուն զանգված ստանանք։
Դեղնուցներն ու սպիտակուցները զգուշորեն խառնում ենք։ Ավելացնում ենք մաղած ալյուրը և թեթև օդեղեն խմոր ենք պատրաստում։
Տեղափոխում ենք ձևամանի մեջ և տեղափոխում մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Մոտ 20 րոպե թխում ենք` մինչև լուցկու հատիկը չոր դուրս գա խմորեղենի միջից։ Ձևամանից հանում ենք և 2 շերտի բաժանում։ Եզրերը զգուշորեն հավասարեցնում ենք` շերտերի տրամագիծը ձևամանի տրամագծից փոքր է ստացվելու։

Պատրաստում ենք սուֆլեն։ Սենյակային ջերմաստիճանի կարագը խտացրած կաթի հետ հարում ենք, մինչև կրեմանման միասեռ զանգված ստանանք։
Ավելացնում ենք հալեցրած շոկոլադն ու կակաոն և նորից հարում մինչև համասեռ զանգված ստանանք։
Ագար-ագարով կաթսան դնում ենք միջին ուժեղության կրակի վրա։ Հասցնում ենք եռման աստիճանի (պետք է ագար-ագարը լուծվի) և 1 րոպե ևս եփում։ Ավելացնում ենք ամբողջ շաքարավազն ու խառնելով եփում` մինչև 110 աստիճան: Չափում ենք խոհանոցային ջերմաչափով:
Կրակի վրայից վերցնում ենք և թողնում ենք մի քիչ սառչի։
Սպիտակուցները հարում ենք մինչև փրփրեն և հարելու ընթացքում բարակ շիթով ագար-ագարի օշարակն ենք ավելացնում։ Արդյունքում պինդ մերենգայի նման զանգված ենք ստանալու։
Ավելացնում ենք շոկոլադային կարագով կրեմը և դանդաղ արագության վրա հարում ենք` մինչև միասեռ զանգված ստանանք։ Հանվող ձևամանի տակը յուղաթուղթ ենք դնում և վրան դնում առաջին շերտը` վրայից սուֆլեն լցնում։
Ծածկում ենք երկրորդ շերտով և սեղմում ենք։
Դնում ենք սառնարանը, որ սուֆլեն սառչի` մոտ 1 ժամով։
Սպիտակ շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք։ Այնուհետև պատում ենք տորթը սպիտակ շոկոլադով և հալեցրած կաթնային շոկոլադով սարդոստայն ենք նկարում վրան։ 10-15 րոպեով սառնարանի մեջ ենք դնում, որ շոկոլադը սառչի։ Սառնարանից հանում ենք, տեղափոխում ամանի մեջ և մատուցում։

Սիրված թռչնի կաթի բաղադրատոմս ՝ այլընտրանքային մոտեցմամբ:
Նշենք, որ նշված բաղադրիչներով 20-21 սմ տորթ է ստացվում։ Թռչնի կաթ տորթի քաղցրությունը պակասեցնելու համար կարելի է ելակով մատուցել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել