Լավ ռազմահայրենասերը մահացած ռազմահայրենասերն է: Սա հին աղանդավոր ֆորմուլա է, որով նրանք շարքից հանում էին Անդոն լինել չցանկացող մարտական հերոսներին: Մոնթեին ու Նժդեհին կարելի է գովել, իսկ Մանվելին ու Օգանովսկուն` ոչ, առավել ևս, եթե Մանվելը հրաժարվում է մասնակցել ռազմական հեղաշրջմանը: Մահացած հերոսները լավ աստծո զավակներն էին, իսկ ողջ հերոսները` վատինը՝ թալանչի, դավաճան և այլն: Ծայրահեղ դեպքում կարելի է, ի հակադրություն սպաների, հերոսացնել շարքայիններին, բայց արանքում մեկումեջ ասել, որ նույնիսկ նրանք չգիտեին՝ ինչ էին անում... վախվորած աչքեր և այլն:

Նիկոլ-Իլհամ կոմբինացիան մի քանի բան է նշանակում․ նախ՝ Վիտալի Բալասանյանի հարցազրույցը շատ ծանր են տարել։ Ձեռագիր ֆլեշմոբը արդյունք չտվեց, ստիպված եղան ծանր հրետանի կիրառել: Օգնության հասավ Ալիևը: Սա իր հերթին ապացուցում է Բալասանյանի վկայակոչած դավադրության իսկությունը: Ավելին՝ ըստ ամենայնի՝ Բալասանյանն իր մեկ հարցազրույցով կարողացավ որոշակի բարդություններ ստեղծել արևմուտքի համար, այլապես նրանք նման ակնհայտ բեմադրված քայլերի չէին դիմի: Կարևորն այն է, որ էդ ցիրկից հետո իրար հետ լավ էլ շփվել են երկու ժամից ավել...

Հարգանքներս, պարոն գեներալ, դուք մինչ օրս կարողանում եք անդառնալի վնասներ հասցնել հակառակորդին:

«Բրիթիշ Փեթրոլիում»-ի արտակարգ և լիազոր դեսպանին էլ՝ ջերմագույն ողջույններս: Ոչ ոք չի մոռացվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել