Արդաբիլ նահանգում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Հասան Ամելին այսօր տեղի ունեցած ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի հակաիրանական քաղաքականությանը, նշել է. «Մենք չեն մոռացել, որ տարիներ առաջ Իրանի Նաթանզ քաղաքի օդային տարածքում խոցված իսրայելական անօդաչու ինքնաթիռն օդ էր բարձրացել և Իրանի տարածք մուտք գործել Ադրբեջանի Լենքորան քաղաքից»:
Այդ առնչությամբ Իրանի պաշտպանության նախկին նախարար Հոսեյն Դեհղանը 2016թ. «Russia Today» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել էր. «Անցյալ տարի իսրայելական անօդաչու ինքնաթիռներից մեկը մուտք գործեց Իրանի տարածք: Այդ առնչությամբ մենք ադրբեջանական կողմին նախազգուշացրել ենք, սակայն Ադրբեջանի նախագահը դժվարությամբ էր ուզում դա ընդունել, բայց ես անձամբ գնացել եմ և նրա հետ զրուցել: Չանցած մեկ տարի՝ պարզվեց, որ դա նրանք էին կատարել»: