Armdaily.am-ը գրում է․

ԱԺ-ում այս պահին փակ քննարկում է տեղի ունենում, որի ժամանակ քննարկում են Սիրիայում ստեղծված իրավիճակը։ Քննարկմանը նաև մասնակցում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նշենք, որ երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ն դատապարտում է Թուրքիայի զինված ուժերի Սիրիա ներխուժման այդ գործողությունը և մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև մեր գնահատմամբ այդ գործողությունն էլ ավելի կխորացնի Սիրիայում մարդասիրական ճգնաժամը։

Փաշինյանը կոչ արեց միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիների, այդ թվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ.Այս առումով ուզում եմ ընդգծել, ինչպես տեղյակ եք ՀՀ-ն Սիրիայում հաջողությամբ իրականացնում է մարդասիրական առաքելություն, և մենք կշարունակենք այդ առաքելության իրականացումը։

Կառավարության նիստից հետո գործադիրի անդամները դռնփակ քննարկում ունեցան Սիրիայի հարցով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել