Բաղադրիչներ
- խմորիչով շերտավոր խմոր - 500 գ
- խոզապուխտ - 200 գ
- պանիր - 200 գ
- ձու - 1 հատ
- քունջութ սև - 1 ճ/գ
- քունջութ սպիտակ - 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
Խոզապուխտն ու պանիրն անցկացնում ենք քերիչով։
Բացում ենք խմորն ու բաժանում երկար շերտերի։
Յուրաքանչյուր շերտը լցոնում ենք խոզապուխտով, ապա՝ պանրով։
Խմորի եզրերն ամրացնում ենք։
Ամրացնելուց հետո դնում ենք ձևամանի մեջ՝ փորձելով ստանալ խխունջ։
Յուրաքանչյուր ռուլետ տեղադրում ենք այնպես, որ խխունջ ստանանք։ Այնուհետև ամրացնում ենք մեկը մյուսին։
Կարկանդակը պատում ենք հարած ձվով։
Կարկանդակը պատում ենք քունջութով։ Մենք օգտագործել ենք սպիտակ ու սև քունջութ։
Թխում ենք 15-25 րոպե 220 աստիճան տաքացրած ջեռոցում։
Խոզապուխտով ու պանրով կարկանդակը պատրաստ է։ Վայելում ենք։

Բարի ախորժակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել