Բաղադրիչներ

  • ձու - 3 հատ
  • ալյուր - 1 բաժակ
  • թթվասեր՝ 30% և ավելի յուղայնությամբ - 200 գ
  • շաքարի փոշի - 200 գ
  • կարագ - 200 գ
  • ջուր - 1 բաժակ

Պատրաստման եղանակը

Կնոջ-մատներ--3

Նախ՝ թթվասերը լցնում ենք երկշերտ մառլյայի մեջ ու կախում ենք ինչ-որ տեղից, որպեսզի քամվի ու ազատվի ավելորդ յուղայնությունից, ապա դնում ենք սառնարանում, քանի որ մեզ պետք է սառը թթվասեր։
Կնոջ-մատներ--4
Պատրաստում ենք խմորը, որի համար ջուրը լցնում ենք կաթսայի մեջ, դնում ենք կրակի վրա։ Մի փոքր տաքանալուց հետո ավելացնում ենք կարագը։
Կնոջ-մատներ--5
Երբ զանգվածը սկսում է եռալ, կամաց-կամաց ավելացնում ենք ալյուրն ու շարունակում ենք խառնել։
Կնոջ-մատներ--6
Խմորն այդպես թողնում ենք 30-60 րոպե, ապա ավելացնում ենք ձուն։
Կնոջ-մատներ--7
Զանգվածը զգուշորեն խառնում ենք ու վերածում խմորի։
Կնոջ-մատներ--8
Խմորը լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ, ձևամանը պատում ենք պերգամենտով և մատի չափով խմորներ ենք ձևավորում։
Կնոջ-մատներ--9
Թխում ենք 15 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում, մինչև վարդագույն դառնան, ապա իջեցնում ենք ջերմաստիճանն (150 աստիճան) ու ևս 15 րոպե թխում ենք։
Կնոջ-մատներ--10
Պատրաստում ենք կրեմը, որի համար անհրաժեշտ թթվասերը լցնում ենք տարայի մեջ, ապա ավելացնում ենք շաքարի փոշին ու հարում ենք այնքան, մինչև վերածվի պինդ զանգվածի։
Կնոջ-մատներ--11
Ստացված մատիկներից փորձում ենք ստանալ խմորաշերտեր՝ յուրաքանչյուր շերտը պատելով կրեմով։
Կնոջ-մատներ--12
Ստացվում է եռաշերտ տորթ։
Կնոջ-մատներ--13
Զարդարում ենք շոկոլադով ու մեկ գիշեր թողնում սառնարանում, որպեսզի կրեմը լավ ներծծվի խմորի մեջ։
Կնոջ-մատներ--14
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել