55-ամյա դերասանուհին լուսանկարիչների առջև հայտնվել է total black կերպարով:
Մոնիկա Բելուչին հագուստի մեջ նախընտրում է սև գույնը: Բացի այդ՝ նա կարողանում է կրել սև հանդերձանքները: Դրանցով նա միշտ տպավորիչ տեսք է ունենում, իսկ դրա վկայությունն է նրա հերթական տպավորիչ կերպարը:
Թեժ իտալուհին մասնակցել է Ամերիկյան կինոակադեմիայի Հռոմում կազմակերպած երեկույթին: Նա միջոցառման համար ընտրել է սև կոստյում, որը բաղկացած էր երկար բաճկոնից, պալացո տաբատից և սպիտակեղենի ոճով թափանցիկ կորսետից, որը նրա կերպարին խաղարկուն սեքսուալություն է հաղորդել:
Դերասանուհին կերպարը լրացրել է բարձր պլատֆորմով բարձրակրունկներով, կլատչով և երկար կախազարդով ականջօղերով:
Մոնիկան պարծեցել է նաև նոր «կառե» սանրվածքով, որը նա մի փոքր անփութորեն է հարդարել: Դիմահարդարման մեջ նա ընդգծել է աչքերը: