Թափանցիկ կորսետով և նոր սանրվածքով. շքեղ Մոնիկա Բելուչին մասնակցել է Հռոմում կայացած երեկույթին


19:16 , 9 հոկտեմբեր, 2019

55-ամյա դերասանուհին լուսանկարիչների առջև հայտնվել է total black կերպարով:

Մոնիկա Բելուչին հագուստի մեջ նախընտրում է սև գույնը: Բացի այդ՝ նա կարողանում է կրել սև հանդերձանքները: Դրանցով նա միշտ տպավորիչ տեսք է ունենում, իսկ դրա վկայությունն է նրա հերթական տպավորիչ կերպարը:

Թեժ իտալուհին մասնակցել է Ամերիկյան կինոակադեմիայի Հռոմում կազմակերպած երեկույթին: Նա միջոցառման համար ընտրել է սև կոստյում, որը բաղկացած էր երկար բաճկոնից, պալացո տաբատից և սպիտակեղենի ոճով թափանցիկ կորսետից, որը նրա կերպարին խաղարկուն սեքսուալություն է հաղորդել:

Моника Беллуччи

Դերասանուհին կերպարը լրացրել է բարձր պլատֆորմով բարձրակրունկներով, կլատչով և երկար կախազարդով ականջօղերով:

Մոնիկան պարծեցել է նաև նոր «կառե» սանրվածքով, որը նա մի փոքր անփութորեն է հարդարել: Դիմահարդարման մեջ նա ընդգծել է աչքերը:

Моника Беллуччи_3

Моника Беллуччи_4

Моника Беллуччи_5