Yerkir.am-ը գրում է․

Իտալական Պարմայի շրջանի Բերչետո քաղաքի քաղաքային խորհուրդը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանին արժանացրել է պատվավոր քաղաքացու կոչման: Կոչումը հանձնվել է Օջալանի փաստաբան Նևրոզ Ույսալին:

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է այս դեպքին. Անկարայում Իտալիայի դեսպան Մասսիմո Գայանին կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան ներկայացրել են Թուրքիայի մտահոգությունները. հաղորդում է demokrathaber.org կայքը:

Նշենք, որ Օջալանն 1999 թվականից ի վեր գտնվում է Իմրալը բանտում՝ մեկուսացված: Թուրքիայում ահաբեկիչ համարվող Օջալանին ձերբակալելուց հետո իշխանությունները փորձեցին մահապատժի ենթարկել, սակայն միջազգային ճնշման տակ Թուրքիայում մահապատիժը վերացվեց, իսկ Օջալանը դատապարտվեց ցմահ ազատազրկման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել