Բաղադրիչներ
- Շոկոլադային բիսկվիթի համար՝
- Ալյուր - 150 գ
- Կակաո - 20 գ
- Ձվի սպիտակուց - 240 գ
- Շաքարավազ - 180 գ
- Ձվի դեղնուց - 120 գ
- Ազնվամորու օշարակի համար՝
- Ազնվամորի - 100 գ
- Ջուր - 50 մլ
- Հյութ կիտրոնի - 1 ճ/գ
- Շաքարավազ - 50 գ
- Ազնվամորու կոմպոտեի համար՝
- Ազնվամորի - 250 գ
- Մուրաբա անվամորու - 370 գ
- Շոկոլադային մուսի համար՝
- Սերուցք՝ 30-35% յուղայնությամբ - 500 մլ
- Շաքարավազ - 90 գ
- Ջուր - 50 մլ
- Ձվի դեղնուց - 4 հատ
- Ձու - 1 հատ
- Շոկոլադ սև - 220 գ
Պատրաստման եղանակը
Պատրաստումն ենք շոկոլադային բիսկվիթը: Ալյուրն ու կակաոն մաղում ենք: Սպիտակուցները հարում ենք, աստիճանաբար ավելացնում շաքարավազը, մինչև ստացվի կայուն փրփուր: Ավելացնում ենք դեղնուցները և հարում այնքան, մինչև ստացվի համասեռ, փքուն զանգված:
Մաս-մաս լցնում ենք չոր բաղադրիչների խառնուրդը և թիակով խառնում:
Յուղաթղղթի վրա 30 Х 40 սմ երկու ուղղանկյուն ենք նկարում: Խմորը պարկով ճզմում ենք վրան կամ գդալով տարածում: Յուրաքանչյուր շերտը թխում ենք 10-12 րոպե, 180 աստիճանում: Հովացնում ենք և յուղաթուղթը պոկում:
Պատրաստումն ենք ազնվամորու օշարակը: Ազնվամորին, ջուրը, կիտրոնի հյութն ու շաքարավազը խառնում ենք և տաքացնում այնքան, մինչև շաքարավազը լրիվ լուծվի, ինչից հետո մաղով տրորում ենք:
Պատրաստումն ենք ազնվամորու կոմպոտեն: Ազնվամորին ու ազնվամորու մուրաբան տաքացնում ենք և մարմանդ կրակին եփում մինչև խտանալը: Կրակից վերցնում ենք ու հովացնում:
Պատրաստումն ենք շոկոլադային մուսը: Շաքարավազն ու ջուրը լցնում ենք կաթսայի մեջ ու գալով խառնելով տաքացնում այնքան, մինչև շաքարավազը լուծվի: Հետո հասցնում ենք եռման ու 118 աստիճանի հասցնելով օշարակ եփում:
Այդ ընթացքում սկսում ենք հարիչով թույլ արագությամբ հարել դեղնուցներն ու ձուն: Հենց որ օշարակը հասնում է 118 աստիճանի, խնամքով լցնում ենք ձվային զանգվածի մեջ՝ հարիչի արագությունն ուժեղացնելով: Առավելագույն արագությամբ հարում ենք 8-10 րոպե, մինչև խառնուրդը լրիվ հովանա:
Շոկոլադը հալեցնում ենք գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում: Սերուցքը հարում ենք մինչև կայուն փրփրելը, բայց չափից ավելի չենք հարում: Շոկոլադը լցնում ենք ձվային զանգվածի մեջ և թիակով խառնում այնքան, մինչև համասեռ զանգված ստացվի:
Հարած սերուցքի 1/3-ը խառնում ենք զանգվածին, խնամքով ավելացնում ու խառնում նաև մնացած սերուցքը:
Հավաքում ենք տորթը: Նախապես հալեցնում ենք 100 գ շոկոլադն ու մաղում շաքարի փոշին: Բիսկվիթի շերտերից մեկին շոկոլադ ենք քսում, թողնում ենք, որ այն պնդանա և վրան շաքարի փոշի ենք ցանում: Շրջում ենք, դնում 30 Х 40 սմ ձևամանի մեջ և ավելորդ եզրերը կտրում:
Բիսկվիթը տոգորում ենք ազնվամորու օշարակով: Շոկոլադային մուսի կեսը հավասար շերտով լցնում ենք տոգորված բիսկվիթի վրա: Ծածկում ենք երկրորդ շերտով և տոգորում օշարակով: Մնացած մուսսը քսում ենք բիսկվիթին ու հարթեցնում:
Տորթը 6-8 ժամով դնում ենք սառնարան: Կոմպոտեն թեթևակի տաքացնում ենք: Տորթը ձևամանից հանում ենք և վրան հավասար շերտով լցնում կոմպոտեն:

«Ֆրամբուազ» տորթի ամեն մի կտորը կատարյալ համ ունի՝ նուրբ բիսկվիթ, նուրբ շլեյֆ, օդեղեն շոկոլադային մուս… Համի կատարելություն: Պատրաստե՛ք սիրով, վայելե՛ք հաճույքով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել