Ermenihaber.am-ը գրում է․

Իրաքյան Քուրդիստանի նախկին ղեկավար Մասութ Բարզանին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովից խնդրել է պաշտպանել Սիրիայի քրդերին, քանի որ Թուրքիան ծրագրում է նոր ռազմական գործողություն սկսել նրանց դեմ Սիրիայում:    

Այդ մասին հայտնում է քրդական «Rudaw» լրատվամիջոցը։ Ըստ տեղեկությունների՝ Բարզանին խնդրել է Ռուսաստանից «զգալի դեր խաղալ քուրդ ժողովրդի տառապանքը կանխելու հարցում»։

Լավրովը մեկնել է Իրաքյան Քուրդիստան, որտեղ հանդիպումներ է ունեցել, թե՛ Մասութ Բարզանիի և թե ներկայիս ղեկավար 
Նեչիրվան Բարզանիի հետ։        

Նեչիրվան Բարզանիի գրասենյակից հայտնել են, որ Լավրովի հետ քննարկվել են տարածաշրջանային մի շարք խնդիրներ։

Ավելի վաղ Մասութ Բարզանին Twitter-ի իր էջում մտահոգություն էր հայտնել Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում նախաձեռնվող նոր ռազմական գործողության կապակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել