Panorama.am-ը գրում է.

«Այս համաժողովով Հայաստանը ևս մեկ անգամ կճանաչվի բարձր տեխնոլոգիաների միջազգային կենտրոն: Ակնկալում եմ, որ շատ բովանդակային քննարկումներ տեղի կունենան ոլորտի կապակցությամբ: Մեզ բոլորիս մաղթում եմ մեծ հաջողություն, քանի որ գաղտնիք չէ, որ ՏՏ ոլորտը և բարձր տեխնոլոգիաները մեր տնտեսության ամենաարագ զարգացող ոլորտներն են, որոնց վրա մենք կենտրոնանում ենք և փորձում ենք հաջողություններ ունենալ»,- այսօր այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ Երևանում մեկնարկող Տեղեկատվական տեխնոլոգիների համաշխարհային համաժողովի` WCIT, մեկնարիկին:

Իսկ թե որքանով համաժողովը կօգնի միջազգային ընկերությունների հետ ՀՀ ընկերությունների համագործակցությանը, ներդրումների խթանմանը, Զարեհ Սինանյանը նշեց, որ այս ոլորտն այնպիսին է, որ դժվար է տեղում ներդրումներ կատարելու համար անմիջապես որոշում կայացնել:

Ամբողջական հովածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել