Իննսունականների ամենահայտնի սերիալից «Մոնիկա Գելերը, Ռեյչել Գրինը և Ջոյ Տրիբիանին» հանդիպել են տարիներ անց:
Ինչպես գրում է Daily Mail-ը, հեռուստադիտողների համար անմոռանալի դարձած կերպարները կերտած դերասաններ Քորթնի Քոքսը, Ջենիֆեր Էնիսթոնը, Մեթ Լեբլանը ջերմ հանդիպում են ունեցել տասնամյակներ անց՝ վերհիշելով իրենց մարմնավորած հերոսներին:
«Ընկերներն» առիթը բաց չեն թողնում միասին ժամանակ անցկացնելու, միասին ճաշելու և պարզապես զբոսնելու համար՝ ապացուցելով, որ իրական կյանքում էլ լավ ընկերներ են: Աղբյուրի տվյալներով՝ նրանցից երեքն այս անգամ հավաքվել էին Քորթնիի տանը:
«Ընկերները» սերիալի 11 եթերաշրջանները հեռուստատեսությամբ ցուցադրվել են 1994-2004 թվականներին՝ ճանաչվելով ամենահանրահայտ հեռուստանախագծերից մեկն ամբողջ աշխարհում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել