Լավագույն ընկերներ նաև իրական կյանքում. Քորթնի Քոքսը ճաշկերույթ է կազմակերպել Ջենիֆեր Էնիսթոնի և Մեթ Լեբլանի համար


03:46 , 7 հոկտեմբեր, 2019

Իննսունականների ամենահայտնի սերիալից «Մոնիկա Գելերը, Ռեյչել Գրինը և Ջոյ Տրիբիանին» հանդիպել են տարիներ անց:

Ինչպես գրում է Daily Mail-ը, հեռուստադիտողների համար անմոռանալի դարձած կերպարները կերտած դերասաններ Քորթնի Քոքսը, Ջենիֆեր Էնիսթոնը, Մեթ Լեբլանը ջերմ հանդիպում են ունեցել տասնամյակներ անց՝ վերհիշելով իրենց մարմնավորած հերոսներին:

«Ընկերներն» առիթը բաց չեն թողնում միասին ժամանակ անցկացնելու, միասին ճաշելու և պարզապես զբոսնելու համար՝ ապացուցելով, որ իրական կյանքում էլ լավ ընկերներ են: Աղբյուրի տվյալներով՝ նրանցից երեքն այս անգամ հավաքվել էին Քորթնիի տանը:

«Ընկերները» սերիալի 11 եթերաշրջանները հեռուստատեսությամբ ցուցադրվել են 1994-2004 թվականներին՝ ճանաչվելով ամենահանրահայտ հեռուստանախագծերից մեկն ամբողջ աշխարհում: