Հունվեյբինները հարձակվել, ձվեր են նետել «Հայելի» թերթի խմբագրության վրա, պատճառաբանելով թե նրանց դուր չի եկել «Ալիևի ուշացած, բայց «ուժգին» պատասխանը Փաշինյանին՝ Պուտինի մոտից» նյութը։ Իրական պատճառն այն է որ թերթի խմբագիրը՝ Անժելա Թովմասյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է, այսիքն սա նրա վրա հոգեբանական ճնշման շղթայի օղակներից մեկն է։ Որպես փաստարկ որ նյութը առիթ էր, նկատեմ որ նման բովանդակության նյութեր այլ թերթեր էլ են հրատրակել, օրինակ 7օրը «Պաշտպանյալի էլչիբեյացումը. պատերազմի հոտը» նյութում գրում է. «Իսկ ահա Ալիևը Սոչիում ամեն ինչ անում էր, որպեսզի ՌԴ–ի ու Պուտինի հետ Ադրբեջանի ու անձամբ իր հարաբերությունները խորանան, որովհետև ուզում է կյանքի կոչել «Արցախը Ադրբեջան է, և վե՛րջ» կարգախոսը։ Պաշտպանյալը զբաղված է Սահմանադրական դատարանը գրավելու և Ստեփանակերտի հետ իր կռիվը խորացնելու գործով։ Ալիևի թիրախն էլ է նույնը։ Ստեփանակե՛րտը»(հղումը մեկնաբանության մեջ)։ Այսուհանդերձ, եթե հաջողացնեն Հրայր Թովմասյանին հեռացնել, մյուս լրատվամիջոցների վրա էլ հարձակումներ կգործեն։ Նոր իշխանությունը ամեն կերպ հիշեցնում է որ ինքը ՀՀՇ֊ի կրտսեր սերունդն է, քանի որ նրանց ակցիաները, ու նաև այս վերջինը հիշենցում է ՀՀՇ֊ական իշխանության տարիները, երբ այն իշխանության հունվեյբինները ներխուժում էին ընդդիմադիր խմբագրություններ, ծեծում լրագրողներին , հրդեհում, խմբագրություններ, ապա նաև իրավապահներն էին ներխուժում խմբագրություններ ու փակում։ Իհարկե, հետո ոչ մի պատասխանատվություն։ Այն ժամանակ՝ 1995֊ին էր, տուժած լրատվամիջոցին աջակցության ակցիայի գաղափար առաջացավ, երբ հարձակվել էին «Գոլոս Արմենիի» վրա և խափանել թերթի հերթական համարի տպագրությունը, մի քանի թերթ այդ չտպագրված համարի նյութերը հրապարակեց։ Ծանոթանալով «Հայելի» թերթի նյութին, ու տեսնելով որ այն չի հակասում իմ հայացքներին, որպես աջակցություն հրապարակում եմ նյութը պատիս։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ժամանեց Սոչի՝ մասնակցելու «Վալդայ» ակումբի համաժողովին:
Վալդայ» համաժողովին բացի Պուտինից և Ալիևից ներկա էին Ղազախստանի, Ֆիլիպինների և Հորդանանի ղեկավարները: Կան տեղեկություններ, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջ՝ Իլհամ Ալիևի հետ: Ըստ ռուսական կայքերի՝ կողմերը մատնանշել են, որ երկկողմանի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մեջ դրական դինամիկա կա: «Չնայած այն հանգամանքին, որ մեր անձնական շփումներում դադար է եղել, մեր երկրների միջև հարաբերությունները շարունակել են զարգանալ և հաջողությամբ զարգանում են: Ամրապնդվում են առևտրատնտեսական կապերն, անցյալ տարի առևտրաշրջանառությունը կազմել է 2,5 միլիարդ դոլար», - ասել է Պուտինը: Նրա կարծիքով՝ երկրներն այս ուղղությամբ լավ հեռանկարներ ունեն: «Ի նկատի ունեմ ծրագրերը, որոնց հեղինակը Ադրբեջանի նախագահն է: Իմ կողմից կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ խոշոր նախագծերն իրագործվեն»,-ասել է Պուտինը՝ հավելելով, որ անհրաժեշտ է տեղեկությունների փոխանակում՝ հասկանալու համար, թե ինչպես են ընթանում գործերն այլ ուղղություններով:
Ի պատասխան ՝ Ալիևը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարին հանդիպելու հնարավորության համար: Նա Ռուսաստանի հետ հարաբերությունները որակել է որպես ռազմավարական գործընկերային: «Ռուսաստանը մեզ համար կարևորագույն գործընկեր է, ընկեր, բարի հարևան: Մեզ համար թանկ են այդ հարաբերությունները: Վստահ եմ՝ այսօրվա քննարկում լավ ներդրում կլինի՝ մեր կապերի հետագա ամրապնդման գործում»,-հավելել է Ալիևը:
Ապա Ալիևը «Վալդայ» համաժողովում խոսել է արցախյան հակամարտության մասին՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է» հայտարարությանը: «Կցանկանայի անդրադառնալ Հայաստանի վարչապետի հայտարարությանը, գրեթե բառացիորեն՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»: Առաջին հերթին՝ դա մեղմ ասած սուտ է… Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան»,-ասել է Ալիևը: Ադրբեջանի նախագահը նաև անդրադարձել է Փաշինյանի այն հայտարարությանը, որ հակամարտության կարգավորման բանաձևը պետք է ընդունելի լինի ինչպես Հայաստանի, Արցախի, այնպես էլ՝ Ադրբեջանի համար: «Հայաստանի վարչապետը հաճախ է ասում, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի ինչպես Հայաստանի, Ղարաբաղի, այնպես էլ՝ Ադրբեջանի ժողովուրդների համար: Պետք է ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի: Կա Լեռնային Ղարաբաղի բնակչություն, որը մինչ հակամարտությունը բաղկացած է եղել ադրբեջանցի և հայ բնակիչներից, որոնք հավասար իրավունքներ են ունեցել»,-ասել է Ալիևը: Նրա խոսքով՝ Ադրբեջանի համար ընդունելի որոշումը երկրի տարածքային ամբողջականության վերականգնում է:
Իլհամ Ալիևի հետ հանդիպումից երկու առաջ Վլադիմիր Պուտինը Երևանում էր՝ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին: Նրա մեկնումից ժամեր անց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ելույթ էր ունեցել «Վալդայ» ակումբում։
«Վալդայ» համաժողովին նախօրեին ղարաբաղյան հակամարտությունից խոսել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և մի շարք ուշագրավ հայտարարություններ արել:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ԱԳ նախարարը նշել էր, մասնավորապես, թե երկխոսությունն այսօր, ըստ էության, դեռ չի վերսկսվել, սակայն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկեր չկան, գոնե Լավրովն այդպիսիք չի տեսնում: Լավրովը շեշտել էր, որ Ղարաբաղի հարցում տարաձայնություններ չունի Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ, ամեն ինչ կանի, որպեսզի ռազմական գործողություններ Ղարաբաղում տեղի չունենան:
«Վերջին շրջանում իրավիճակը շփման գծում բավական հանգիստ է, միջադեպերը քիչ են և դրանք շատ խոշոր չեն», - երեկ ասել է Լավրովը՝ միաժամանակ հայտարարելով, որ առաջխաղացում էլ բանակցություններում չկա: «Կարող եմ ասել, որ ներկայումս իրավիճակն ավելի հանգիստ է, քան մեկ տարի առաջ, սակայն քաղաքական գործընթացն արգելակված է, և չի հաջողվում այն հանել այդ վիճակից», - ասել է Սերգեյ Լավրովը՝ բողոքելով, որ կողմերը լուրջ հայտարարություններ են անում, որոնք չեն նպաստում քաղաքական գործընթացի համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշատակել է, մասնավորապես, «Արցախը Հայաստան է» Փաշինյանի հայտնի հայտարարությունը:
Այժմ, Ալիևը՝ Պուտինի հետ միասին հնչեցնում է իր դիրքորոշումը. Պատասխանը Փաշինյանին: Հատուկ՝ Պուտինի ներկայությամբ քննարկման ժամանակ նման հայտարարությունները վկայում է այն մասին, որ նա փորձում է ցույց տալ, որ Մոսկվան կիում է Բաքվի տեսակետը: