Երեկ ՀՀ սահմանին զինվոր է վիրավորվել, հոկտեմբերի 3-ին կրկին ՀՀ սահմանին հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել։ Նույն օրը կրկին ՀՀ սահմանին քաղաքացիական անձ է վիրավորվում (տրակտորիստ)։ Սեպտեմբերին ադրբեջանական ԱԹՍ է խոցվում Արցախում, իսկ դրանից 2 օր առաջ դիվերսիոն ներթափանցման փորձ էր արել թշնամին։

Հիմա հարց ՀՀ հպա՜րտ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. պարոն Փաշինյան, էն կիրթ մարդու հետ, որ ուղիղ հեռախոսային կապ ունեիք է, ասում եմ՝ կարո՞ղ ա էդ Ձեր գրքի հիման վրա բեմադրված ներկայացումից մի քիչ շեղվեք ու էդ անտեր հեռախոսը վերցնեք, զանգեք, հասկանաք՝ էս ի՞նչ հաշիվ ա։ Դե, որովհետև նախկին «թալանչիների» օրոք եթե սահմանին մի զոհ էր լինում, ձեր բոլոր տասովչիկները ոռնոցները կապում էին, թե բա՝ ASTVAC IM, MINCHEV ERB?։ Ինչի՞ ոռնոց, որովհետև հիմա դրանք լուռ են, հետևաբար, իրանց մտահոգությունը անկեղծ չի եղել, այլ եղել ա պոպուլիստական ոռնոց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել