Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- Ալյուր - 600-700 գ
- Ջուր - 350 մլ
- Աղ - 1 թ/գ
- Շաքարավազ - 3-4 ճ/գ
- Ձու - 1 հատ
- Բուսայուղ - 4 ճ/գ
- Խմորիչ - 7 գ
- Միջուկի համար՝
- Կարագ - 1 ճ/գ
- Ձու - 4 հատ
- Կանաչի - մի քանի ճյուղ
- Աղ - ըստ ճաշակի
- Սոխ - 1 գլուխ
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք խմորը: Ջրի մեջ լցնում ենք 3-4 ճ/գ ալյուրը, խմորիչն ու խառնում:
Մեկ այլ ամանի մեջ հարում ենք ձվերը, շաքարավազը, կարագն ու մնացած ալյուրը: Երկու զանգվածները միացնում ենք իրար և խմոր հունցում: Խմորը դնում ենք կաթսայի մեջ, կափարիչը ծածկում և մի 2 ժամով թողնում՝ հանգստանա:
Պատրաստում ենք միջուկը: Սոխը կարագով տապակում ենք մինչև ոսկեգունելը, այնուհետև լցնում ենք հարած ձվերը: Մի քանի րոպե տապակում ենք, կրակից վերցնում և ավելացնում կտրատած կանաչին:
Խմորը 10-12 մասերի ենք բաժանում, գրտնակում և լցնում ենք միջուկը:
Ծայրերը վրա բերելով փաթաթում ենք ու նավակների ձև տալիս: Խմորի մեջտեղի մասը զգուշությամբ դանակով կտրում ենք:
Բուլկի-նավակները դնում ենք 160 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխում 15-20 րոպե:
Ահա և վերջ:

Յուրահատուկ բուլկի, որը Ձեր փոքրիկներին իսկական ծովահեն կդարձնի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել