Անդրանիկ Քոչարյանն այսօր ասել է, որ ինքը «պատերազմ անցած մարդ է»: Հիմա ես նորից մի քանի փաստ ներկայացնեմ, ու ինքներդ դատեք Անդրանկի ասածի ճշմարտացիության չափը:

Անդրանիկ Քոչարյանը պատերազմի ողջ ընթացքում ռազմաճակատում չի եղել, նա երբեք որևէ պարագայում զենք չի վերցրել Արցախյան հերոսամարտի ողջ ընթացքում: Եվ ամենապշեցուցիչը, որ անգամ ինձ համար էր մեծ անակնկալ. Անդրանիկ Քոչարյանը ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ Արցախում է եղել 2018 թվականի քաղաքական իրադարձություններից հետո: Սա է Անդրանիկ Քոչարյանի` «պատերազմ անցած մարդու» իրական «մասնակցությունը» պատերազմին: Իսկ պատերազմի ընթացքում Անդրանիկը զբաղված է եղել կադրային տարատեսակ հազարերորդական հարցերով: Հիմա ինքներդ գնահատեք Անդրանիկ Քոչարյանի մասնակցության չափն ու իր մասին ունեցած մեծ կարծիք ունենալու մոտիվացիան:

Հ.Գ. Անդրանիկի մյուս «հերոսությունների» մասին կպատմեմ հաջորդիվ, հավատացեք, լիքը հետաքրքիր բաներ ունի թողած անցյալում մեր «պատերազմ անցած հերոսը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել