168.am-ը գրում է.

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը դատի է տվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։

Դատական հայցը Մուրադյանը ներկայացրել է երեկ՝ հոկտեմբերի 2-ին, և առողջապահության նախարարից պահանջում է զրպարտչական արտահայտությունների հերքում և պատճառված վնասի հատուցում։

Գործը մակագրվել է Երևանի քաղաքի դատարանի դատավոր Գրիգոր Վարդանյանին։

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել էր, որ իր դեմ արշավն ուղղորդում է Արմեն Մուրադյանը. «Այս թատերականացված միջոցառումները Գևորգ Թամամյանի անձնական նախաձեռնությունը չեն, այլ կազմակերպել է Արմեն Մուրադյանը, ով իր պաշտոնը նվեր էր ստացել նախկին իշխանություններից, և սարսափած է, որ այս իշխանությունների օրոք կարող է կորցնել պաշտոնը»:

Արմեն Մուրադյանն էլ նախարարին ի պատասխան՝ Թորոսյանին մեղադրեց ստախոսության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել