Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է տարածված լուրը, համաձայն որի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջը՝ Բելլա Քոչարյանին: Այս մասին գրում է mk.ru-ն:

Առկա տվյալների համաձայն՝ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը:

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք Պուտինը հանդիպել է Բելլա Քոչարյանին, Պեսկովը պատասխանել է. «Այո»:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է գտնվում 2008 թվականի մարտիմեկյան ակցիաների ժամանակ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել