Հոկտեմբերի 1-ին Kinopark-ում տեղի ունեցավ «Joker» ֆիլմի փակ նախադիտումը: Ներկա էին բազում հայտնի հյուրեր: Մինչև ֆիլմի սկիզբը հյուրերը լուսանկարվեցին Joker-ի հետ: Ֆիլմի գլխավոր դերակատարը Հոակին Ֆենիքսն է: Դերասանական կազմում է նաև շատերի կողմից սիրված Ռոբերտ դե Նիրոն:



Blognews.am -ի հետ զրույցում Kinopark-ի տնօրեն Արեգ Դանիելյանը նշեց, որ մեծ ակնկալիքներ կան ֆիլմի հետ կապված, կանխատեսվում է, որ այն կլինի «բումային»: Հիշեցնենք, որ Վենետիկի կինոփառատոնին Հոակին Ֆենիքսը ստացավ «Լավագույն դերասան» մրցանակը, իսկ ֆիլմը՝ «Ոսկե առյուծ» մրցանակը:

Ֆիլմի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 3-ին:


Նախադիտումից հետո գրեթե բոլոր հյուրերը տպավորված էին թե՛ ֆիլմից և թե՛ դերասանական հրաշալի խաղից, իսկ կարծիքները դրական էին:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց․ «Ֆիլմն, իհարկե, շատ տպավորիչ էր, մի քանի առումներով՝ նաև ֆենոմենալ: Առաջին հերթին ֆիլմը պատմական հետք թողեց նրանով, որ կոմիքսը՝ որպես արվեստի տեսակ, վերջնականապես իր դիրքերը հաստատեց, քանի որ մինչ այդ այն ներկայացվում էր որպես երկրորդական ժանր, մյուս կողմից՝ բավականին հասուն և դյուրամարս պատմության ներքո երևում են շատ խորքային հարցեր, օրինակ, թե որտեղից են ծագում բարկությունը, չարիքը: Առանձին հաճույք էր հետևել Հոակին Ֆենիքսի դերասանական խաղին։ Այս ֆիլմը և ֆիլմի հաղթանակը արթհաուսային կինոյի հարթակում խոսում են այն մասին, որ ժանրերը և տեսակները հիմա խառնվել են, և մենք սինթետիկ ժամանակներ ենք ապրում թե՛ կյանքում, թե՛ արվեստում և թե՛ կինոյում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել