Փաշինյանը երեկ ամբողջ օրը գլուխ էր գովում, թե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: Դե որ փայլուն են, թող նշեր, թե գազի, Լարսի, ատոմակայանի և մյուս խնդիրներից որո՞նք լուծվեցին:

Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում հնչեցին բարեկամության մասին ստանդարտ դարձած ձևակերպումներ, որոնք վկայում են այն մասին, որ նշված խնդիրների լուծման ուղղությամբ ոչ մի առաջընթաց էլ չկա:

ՀՀ վարչապետը նախ թող որևէ ուղղությամբ արդյունքի հասնի, նոր նշի իր փայլուն աշխատանքի մասին, թե չէ տպավորություն է, թե հայ-ռուսական հարաբերությունները սկսվում և ավարտվում են դարավոր բարեկամության հավաստիացումներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել