Aysor.am-ը գրում է.

Երեկ կայացած երկկողմ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են գազի գնի թեման, սակայն հասկանալի է, որ երկու երկրների առաջնորդները չէ, որ պետք է գազի գնի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերեն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

«Այնուամենայնիվ, դա վերաբերում է տնտեսվարող սուբյեկտներին, և ավելի ճիշտ կլինի, որ իրենց բանակցությունների արդյունքում դա ձևավորվի»,- ասաց նա։

Վլադիմիր Կարապետյանը միաժամանակ տեղեկացրեց, որ երեկ կայացած Փաշինյան-Պուտին երկու հանդիպումներից մեկը տևել է շուրջ 1,5 ժամ, մյուսը՝ շուրջ 1 ժամ 15 րոպե։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել