168.am-ը գրում է.

ՀՀ Գլխավոր դատախազությունը ի պատասխան ԶԼՄ-ների, այդ թվում՝ 168.am-ի՝  Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ հունիսի 5-ին տեղի ունեցած միջադեպով քրեական գործի բացակայության և սեպտեմբերի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կատարված միջադեպով քրեական գործ հարուցելու վերաբերյալ հարցումների, հայտարարել են.

«Նկատի ունենալով այս տարվա հունիսի 5-ին Սահմանադրական դատարանի մոտ ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի և սեպտեմբերի 27-ին երեկոյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպերի համեմատության առունչությամբ ծավալվող տարատեսակ շահարկումները, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը:

ՀՀ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ կապված միջադեպը դրանում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ, 332-րդ, 343-րդ և 225.1-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի առկայության տեսանկյունից քննության առարկա է դարձել 2019 թվականի հունիսի 5-ին քաղաքացու կողմից ներկայացված՝ ՀՀ Սահմանադրական Դատարանի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ իրեն հրելու և գցելու վերաբերյալ տրված հաղորդման կապակցությամբ նյութերի նախապատրաստման շրջանակներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ;

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել