Եթե ճիշտ եմ հիշում, Հայաստանի ղեկավարները երեք պետության ղեկավարների են օդանավակայանում դիմավորել՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներին ու Հռոմի պապին։

Անկախ այցի բնույթից (պետական, պաշտոնական, աշխատանքային ևն)՝ նախկինում Հայաստանի ղեկավարները օդանավակայանում դիմավորում էին Ռուսաստանի նախագահին։ Այսօր Պուտինին օդանավակայանում դիմավորեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Չեմ ասում, որ սա վատ է կամ լավ։ Թերևս շատ նորմալ է, երբ գագաթնաժողով է, ու կարիք չկա որևէ նախագահի դիմավորել օդանավակայանում։

Կամ միգուցե ընդհանրապես պետք չէ, որ Հայաստանի ղեկավարը որևէ երկրի ղեկավարի օդանավակայանում դիմավորի։ Դա ուրիշ քննարկման հարց է։

Բայց ինձ համար անհասկանալի մնաց, թե ինչու Բաղրամյան 26-ում սանդուղքների մոտ Պուտինին ոչ ոք չդիմավորեց։ Արարողակարգի մասնագետնե՛ր, միգուցե դո՞ւք հուշեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել