Ermenihaber.am-ը գրում է․

Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարությունը տվյալներ է հրապարակել երկրի համախառն արտաքին և մաքուր արտաքին պարտքերի վերաբերյալ:

2019թ. հունիսի 30-ի դրությամբ Թուրքիայի համախառն արտաքին պարտքը հաշվարկվել է 446.9 մլրդ դոլար, իսկ մաքուր արտաքին պարտքը՝ 268.3 մլրդ դոլար:  

3 ամսվա ընթացքում Թուրքիայի արտաքին պարտքը 6 միլիարդով նվազել է, սակայն արտաքին պարտքի հարաբերակցությունն ազգային եկամտի նկատմամբ աճ է գրանցել: 

Ըստ նախարարության տվյալների` Թուրքիայի համախառն արտաքին պարտքի հարաբերակցությունն ազգային եկամտի նկատմամբ կազմում է 61.9%, իսկ մաքուր արտաքին պարտքի հարաբերակցությունը ազգային եկամտի նկատմամբ` 37.2 %:

Նշվում է, որ արտաքին պարտքը տարվա առաջին քառորդին կազմել է 453.4 մլրդ դոլար: Ինչ վերաբերում է ազգային եկամտի նկատմամբ պարտքի հարաբերակցությանը, ապա այն 60.6 % էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել