Facebook-ը ծառայություն է գործարկել, որն օգտատիրոջը կօգնի ոճային հագնվել: Այս մասին հաղորդվել է ընկերության պաշտոնական բլոգի էջում:

Նշվում է, որ «Fashion ++»-ն աշխատում է արհեստական բանականության հիման վրա: Այն կարող է օգտատատիրոջ անհատական ոճին համապատասխան հագուստ ընտրել:

Ծրագիրը ներբեռնվել է հազարավոր նորաձև պատկերներով, որի հիման վրա ծառայությունը օգտվողին առաջարկում է կերպարների բազմաթիվ տարբերակներ: Ավելին, հավելվածը կարող է առաջարկել ՝ վերնաշապիկը թողնել վրայից կամ թևերը ծալել, ավելացնել աքսեսուարներ և նման այլ խորհուրդներ:

«Ծրագիրը միայն ոճային կերպարի առաջարկներ է անում և չի ստիպում նոր հագուստ գնել»,- ասվում է հաղորդագրությունում:

Չնայած ծառայությունը հասանելի է ամերիկյան շուկայում, բայց փորձարկելուց հետո այն կաշխատի նաև այլ երկրներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել