Lurer.com -ը գրում է.

Ամերիկյան Meta ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ներառվել է Ռուսաստանի նոր պատժամիջոցների ցուցակում։ Համապատասխան ցուցակում ձեռնարկատիրոջ ընդգրկման մասին հաղորդվում է ՌԴ ԱԳՆ կայքում։

«Ստոպ ցուցակում» ընդգրկված են 29 ամերիկացիներ՝ բարձրաստիճան ղեկավարներից, գործարարներից, ռուսաֆոբ օրակարգը ձևավորող փորձագետներից և լրագրողներից, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կանայք», - ասվում է ԱԳՆ-ում։ Հստակեցվում է, որ նման միջոց է ձեռնարկվել ի պատասխան օրեցօր ընդլայնվող հակառուսական պատժամիջոցների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել