Գերբնական ունակություններով աղջկա մասին լուրը հաշված ժամերի ընթացքում տարածվեց ամբողջ աշխարհում: 22-ամյա Սաթենիկ Ղազարյանի մոտ արցունքների փոխարեն բյուրեղներ են թափվում: Հավատալ դրան պարզապես անհնար է: NTV-ի թղթակիցը մեկնել է Հայաստան՝ ադամանդե արցունքներն անձամբ հավաքելու և դրանք փորձաքննության հանձնելու նպատակով:

Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ Սաթենիկի փոքր որդին կոտրեց ծաղկամանը: Աղջիկը որոշեց, որ կոտրված ապակու մասնիկներ են հայտնվել աչքերի մեջ: Այս պահից սկսած՝ նա յուրաքանչյուր 3 ժամը մեկ աչքից մինչև 10 բյուրեղ է հանում: Այդ հարցում նրան օգնում է սկեսուրը: Դժվար չէ կռահել, որ այս ընթացակարգը տանջող ցավ է պատճառում:

Ենթադրաբար, դա կարող է լինել ցիստինոզ՝ ամինաթթուների նյութափոխանակության բնածին խանգարում, որի դեպքում մարդու օրգաններում և հյուսվածքներում ցիստինային բյուրեղների նստվածք է առաջանում: Հիվանդությունը հազվադեպ է՝ 200 հազարից մեկ դեպք, բայց Մալայանի անվան հանրապետական ակնաբուժական կենտրոնում կարծում են, որ այս ամբողջ պատմությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ լավ կրկեսային համար:

Մասնագետները ենթադրում են, որ աղջիկը կարող է տառապել Մյունհաուզենի համախտանիշով: Սա հոգեկան խանգարման մի տեսակ է, երբ մարդը վնասում է իրեն: Իսկ ռուսաստանյան լաբորատորիայում հաստատել են, որ բյուրեղները ոչ այլ ինչ են, քան սովորական կոտրված ապակի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել