Բաղադրիչներ
- Հիմքի համար՝
- Թխվածքաբլիթ - 150 գ
- Կարագ - 60 գ
- Պնդուկ - 2 ճ/գ
- Տիրամիսուի համար՝
- Պանիր մասկարպոնե - 250 գ
- Ձու - 2 հատ
- Շաքարի փոշի - 4 ճ/գ
- Կիտրոն - 1.5 թ/գ (կեղև)
- Լիկյոր - 2 թ/գ
- Հյութ կիտրոնի - 1 թ/գ
- Կակաո - 3-4 ճ/գ
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք հիմքը: Թխվածքաբլիթները բլենդերով մանրացնում ենք, ավելացնում աղացած պնդուկն ու կտրատած կարագը և ձեռքերով համասեռ զանգված ենք ստանում:
Հիմքը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, տարածում ենք և տեղափոխում 200 աստիճան տաքացրած ջեռոցը մինչ պատրաստ լինելը: Այնուհետև հանում ենք ձևամանից և զգուշությամբ ազատում յուղաթղթից: Հիմքը դնում ենք քանդվող ձևամանի մեջ:
Պատրաստում ենք «Տիրամիսու»-ն: Սենյակային ջերմաստիճանի մասկարպոնեն 2 ճ/գ շաքարի փոշու, կիտրոնի կեղևի, կիտրոնահյութի և լիկյորի հետ լավ հարում ենք՝ ավելացնելով դեղնուցները:

Առանձին ամանի մեջ հարում ենք սպիտակուցները 2 ճ/գ շաքարի փոշու հետ և զանգվածը կամաց-կամաց ավելացնում դեղնուցային զանգվածի մեջ:
Տիրամիսուն լցնում ենք հիմքի վրա, վրան շաքարի փոշի ցանում և 2-3 ժամով տեղափոխում ենք սառնարան:
Ահա և վերջ:
Վայելում ենք:
Տիրամիսուն լցնում ենք հիմքի վրա, վրան շաքարի փոշի ցանում և 2-3 ժամով տեղափոխում ենք սառնարան:
Ահա և վերջ:
Վայելում ենք:
Յուրահատուկ չիզքեյք, որից ոչ ոք չի հրաժարվի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել