Նրանք, ովքեր երբևէ ապրել են հին փայտե տնակում, հիանալի գիտեն, որ այնտեղ երբեք անաղմուկ չի լինում։ Նույնիսկ գիշերը, երբ բոլորը քնած են, շենքում տարատեսակ ձայներ են լսվում։ Ճռճռում է հատակը, քամին տարատեսակ ձայներ է հանում, իսկ ինչ-որ տեղ ջուրն է կաթում։ Սակայն ամենավատն այն է, որ տանը լինում են նաև մկներ։ Նրանց ճանկռտոցը և ձայնը ոչ միայն նյարդայնացնում է, այլ նաև հուշում է, որ առաջիկայում խնդիրներ ունեք լուծելու։

Տղամարդը, ով այս տեսանյութի հերոսն է, շատ անհանգստացավ, երբ տարօրինակ ձայներ լսեց պատի միջից ու որոշեց անձամբ պարզել՝ ինչ է դա։ Նա վերցրեց գործիքներ և սկսեց փորել պատը։

Մի քանի րոպեից լսվեց նրա և կնոջ ճչոցը, երբ պատի միջից մուկ դուրս եկավ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել