Դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ ոտնձգություն է տեղի ունեցել, ու կատարողին ՀՀ ոստիկանությունը բերման ա ենթարկել, ավելին՝ ՄԻՊ-ը, ԲԴԽ-ն, ԱՆ-ն, բոլորը մտահգություն են հայտնել ու դատապարտել են էդ ամենը։
Ճիշտ են արել, շատ տեղին ա, ես էլ եմ միանում բոլոր դատապարտություններին։
Հիմա հարց․ հարգելի զոմբիներ, համոզվեցի՞ք, որ ամեն ինչ ընտրովի ա, ու նույնիսկ ընտրովի ա դատապարտում տեղի ունենում։
Ո՞ւր էին ՀՀ ոստիկանությունը, ԲԴԽ-ն, արդարադատը, երբ մի քանի հոգի փակել էին դատարանի դռներն ու նույն Աննա Դանիբեկյանի կոլեգաներին զրկում էին ազատ տեղաշարժման իրավունքից։
Ո՞ւր էին ՀՀ ոստիկանությունը, ԲԴԽ-ն, արդարադատը, երբ Աննա Դանիբեկյանի կոլեգային պատուհանից բրթում-քցում էին։
Ո՞ւր էին ՀՀ ոստիկանությունը, ԲԴԽ-ն, արդարադատը, երբ այդ ամենում իրենց ուրույն տեղը զբաղեցնում էին ՀՀ ԱԺ պատգամավորները։
Իսկ քանի՞ մարդ է ձերբակալել ոստիկանությունը Աննա Դանիբեկյանի կոլեգաների հանդեպ ոտնձգություն կատարածներից։
Քանի՞ անգամ է ԱՆ (արդադատության նախարարությունը) մտահոգություն հայտնել կամ դատապարտել տիկին Աննայի կոլեգաների հանդեպ արածները։
Կարճ ասած՝ ընտրովի դատապարտում պետական բոլոր մարմինների կողմից։