Բաղադրիչներ
- Առաջին խմորի համար`
- Կարագ - 200 գ
- Ալյուր - 170 գ
- Երկրորդ խմորի համար`
- Ձու - 1 հատ
- Ջուր - 170 մլ
- Ալյուր - 500 գ
- Քացախ - 1/4 ճ/գ (կամ կիտրոնահյութ)
- Աղ - 1 պտղունց
- Դեղձի կրեմի համար`
- Դեղձ - 500 գ (մարինացված)
- Օշարակ մրգային - 200 գ (դեղձի)
- Եղեգնաշաքար - 150 գ
- Շաքարի փոշի - 5 ճ/գ
- Ձվի դեղնուց - 2 հատ
- Ձու - 1 հատ
- Սերուցք՝ 30-35% յուղայնությամբ - 400 գ
- Օսլա (крахмал) - 2 ճ/գ
- Ալյուր - 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք առաջին խմորը: Սառը կարագն ու ալյուրը խառնում ենք:
Գնդում ենք և մի կողմ դնում:
Պատրաստում ենք երկրորդ խմորը: Ալյուրի մեջ լցնում ենք քացախն ու աղը:
Բաժակի մեջ լցնում ենք ձուն և այնքան ջուր, որ ծածկի, լավ խառում ենք և ավելացնում ալրային զանգվածին:
Խմորը լավ խառնում ենք սկզբում գդալով, այնուհետև` ձեռքերով, և գնդում ենք: Պետք է շատ նուրբ և փափուկ խմոր ստանանք:
Երկրորդ խմորն ուղղանկյունաձև բացում ենք:
Մեջտեղում դնում ենք առաջին խմորը և փաթաթում ենք: Սկզբից վրա ենք բերում մի ծայրը:
Այնուհետև` մյուսը: Ստանում ենք ծրարի նման խմոր:
Դնում ենք (ծայրերը ներքև) ալյուր ցանած սկուտեղի մեջ և 30 րոպեով տեղափոխում սառնարան:
30 րոպե անց սառնարանից հանում ենք, նույն դիրքով դնում ենք սեղանին և մի քիչ գրտնակում ենք:
Կրկին ծրարի նման փաթաթում ենք և տեղափոխում սառնարան:
30 րոպե անց նույնը նորից կրկնում ենք և խմորին կրկին ծրարի տեսք տալիս: Տեղափոխում ենք սառնարան և 30 րոպե անց հանում ենք արդեն պատրաստի խմորը:
Խմորը 16 հավասար մասերի ենք բաժանում և թխում:
Պատրաստում ենք կրեմը: Դեղձերը օշարակից հեռացնում ենք և բլենդերով խյուսի վերածում: Ձուն և ձվի դեղնուցը խառնում ենք 50 գ շաքարավազի հետ:

Ավելացնում ենք օսլան և ալյուրը, թիակով խառնում, նոր միայն ավելացնում ենք դեղձի օշարակը:
Դեղձի խյուսը դնում ենք կրակին, եռացնում և ավելացնում դեղնուցային, ալրային խառնուրդներն ու դեղձի օշարակը: Միջին ուժգնության կրակին անընդհատ խառնում ենք: Կրեմը պատրաստ է:
Սերուցքը մնացած շաքարավազի հետ լավ հարում ենք և մի թիչ մասը լցնում կրեմի մեջ:
Այնուհետև լցնում ենք ողջ սերուցքն ու շաքարի փոշին և լավ խառնում:
Բոլոր շերտերին կրեմ ենք քսում և մի փոքր սեղմում: Վերևի շերտին լցնում ենք նաև խմորի փշրանքներ և ողջ գիշեր թողնում սառնարանում:
Ահա և վերջ:

Ահա նապոլեոն տորթի ևս մեկ բաղարատոմս, որն անպայման արժե գրի առնել և պատրաստել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել