Մանկական հագուստի HushHush խանութը կազմել է այն անունների ցանկը, որոնք կարող են երեխային հաջողություն բերել:

Ցանկը բաղկացած է 10 կանանց և 10 տղամարդկանց անուններից, որոնք առավել հաճախ են հանդիպում միլիոնատերերի շրջանում:

Նշվում է, որ ցանկը կազմելիս խանութն օգտագործել է հաճախորդների վերաբերյալ ներքին տվյալները:

Բացի այդ, դրա համար օգտագործվել է Բրիտանիայի ամենահարուստ 1000 մարդկանց վարկանիշային աղյուսակն ըստ Sunday Times թերթի:

Ցուցակի համաձայն, տղամարդկանց անուններից առավել հաջողակ են Ջոն, Դևիդ, Թոմ, Վոնգ, Բիլ, Չառլզ, Մայքլ, Ռոբերտ, Մոհամեդ և Ջիմ անունները:

Կին միլիարդատերերի շրջանում հաճախ են հանդիպում Մերի, Ջուդիտ, Սոֆյա, Աննա, Վիկտորյա, Էլիզաբեթ, Էբիգեյլ, Քիմ, Մակքենզի և Քիրսթեն անունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել