Pastinfo.am-ը գրում է.

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շուտով կայցելի Հայաստան։ Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում։ Քիմ Քարդաշյանը Երևանում հոկտեմբերին անցկացվող WCIT –ի սպասված հյուրերից է լինելու։

Քիմ Քարդաշյանը հույս է հայտնել, որ իր այցով կնպաստի առևտրի ոլորտի զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը։
Նա թվիթերյան իր էջում գրել է.

«Մոտակա երկու շաբաթներին կմեկնեմ Հայաստան ու հույս ունեմ, որ իմ այցով կնպաստեմ առևտրի ոլորտի զարգացմանը, հայերի համար աշխատատեղերի ստեղծմանը, ներառյալ Հայաստանում սեղմիրանների արտադրանքի առաջխաղացմանն ապագայում»,-գրել է հեռուստաաստղը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել