Երկար, մետքասե ամուր մազերը վկայում են առողջ օրգանիզմ ունենալու մասին: Այդպիսի մազեր ունենալու համար պետք է հոգ տանել դրանք սնուցելու ուղղությամբ: Իսկ մազերի համար օգտակար դիմակ պատրաստելու համար պետք է օգտագործել բնական բաղադիչներ: Մենք կօգնենք ձեզ պատրաստել բնական դիմակներ, որոնք մատչելի են և արդյունավետ:
Դիմակ բանանով և ավոկադոյով
Բաղադրությունը
- 1 ավոկադո
- 1 բանան
- 1 ձու
- 1 ճաշի գդալ մեղր
- 2 ճաշի գդալ զեյթունի յուղ
Պատրաստման և օգտագործման եղանակը
Ավոկադոն և բանանը կեղևահանել: Չոր մազերի համար օգտագործել միայն ձվի դեղնուցը: Բոլոր բաղադրիչները խառնել և հարել բլենդերով: Խառնուրդը շաբաթական երկու անգամ քսել մաքուր խոնավ մազերին և թողնել 10 րոպե, այնուհետև լվանալ գոլ ջրով: Այս դիմակը մազերին փափկություն կտա և նույնիսկ կխթանի աճը:
Քացախով և կիտրոնի հյութով դիմակ
Բաղադրությունը
- 4 ձվի դեղնուց
- 2 ճաշի գդալ քացախ
- 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
- 1 ճաշի գդալ զեյթունի յուղ
- 2 ճաշի գդալ մեղր
Պատրաստման և օգտագործման եղանակը
Բոլոր բաղադրիչները խառնել և հարել բլենդերով մինչև մածուկանման զանգված ստանալը: Անմիջապես խառնուրդը բարակ շերտով քսել մաքուր լվացված մազերին, պահել 15 րոպե, լվանալ սառը ջրով: Դիմակը կարելի է օգտագործել շաբաթական մեկ անգամ: Մազերը կամրանան և առողջ փայլ կստանան:
Յոգուրտով դիմակ
1 ձվի սպիտակուցը խառնել 200 գ յոգուրտին: Խառնուրդը քսել մաքուր մազերին, պահել կես ժամ և լվանալ գոլ ջրով: