Դիմակներ մազերի համար՝ էժան և արդյունավետ


15:20 , 27 սեպտեմբեր, 2019

Երկար, մետքասե ամուր մազերը վկայում են առողջ օրգանիզմ ունենալու մասին: Այդպիսի մազեր ունենալու համար պետք է հոգ տանել դրանք սնուցելու ուղղությամբ: Իսկ մազերի համար օգտակար դիմակ պատրաստելու համար պետք է օգտագործել բնական բաղադիչներ: Մենք կօգնենք ձեզ պատրաստել բնական դիմակներ, որոնք մատչելի են և արդյունավետ:

Դիմակ բանանով և ավոկադոյով

Բաղադրությունը

Պատրաստման և օգտագործման եղանակը

Ավոկադոն և բանանը կեղևահանել: Չոր մազերի համար օգտագործել միայն ձվի դեղնուցը: Բոլոր բաղադրիչները խառնել և հարել բլենդերով: Խառնուրդը շաբաթական երկու անգամ քսել մաքուր խոնավ մազերին և թողնել 10 րոպե, այնուհետև լվանալ գոլ ջրով: Այս դիմակը մազերին փափկություն կտա և նույնիսկ կխթանի աճը:

Քացախով և կիտրոնի հյութով դիմակ

Բաղադրությունը

Պատրաստման և օգտագործման եղանակը

Բոլոր բաղադրիչները խառնել և հարել բլենդերով մինչև մածուկանման զանգված ստանալը: Անմիջապես խառնուրդը բարակ շերտով քսել մաքուր լվացված մազերին, պահել 15 րոպե, լվանալ սառը ջրով: Դիմակը կարելի է օգտագործել շաբաթական մեկ անգամ: Մազերը կամրանան և առողջ փայլ կստանան:

Յոգուրտով դիմակ

1 ձվի սպիտակուցը խառնել 200 գ յոգուրտին: Խառնուրդը քսել մաքուր մազերին, պահել կես ժամ և լվանալ գոլ ջրով: