Ոչ մեկ հարց չի տալի՞ս, թե ինչու են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում այդքան շատ հարցեր կուտակվել՝ սկսած գազի գնից, վերջացրած Լարսի անցակետի հարցով։ Եվ հիմա ուղղակի միամտություն է կարծել, թե ԵՏՄ երևանյան նիստին Պուտինի 2-ժամյա մասնակցության դեպքում այդ խնդիրները լուծվելու են։

Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ ընդհանրապես կասկածելի է, որ որևէ խնդիր առհասարակ կարող է լուծվել։ Իսկ այս դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները, ինչո՞ւ են այդքան խնդիրները լուծելու փոխարեն հավաքել իրար գլխի, որոնց անհրաժեշտ լուծում չտալու դեպքում ոչ կարճ ժամանակ անց նոր խնդիրներ են ի հայտ գալու։ Արդյունքում ստացվելու է այնպես, որ հայ-ռուսական հարաբերությունների հետընթաց է տեղի ունենալու, և դժգոհությունները խորանալու են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել