Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 1 բաժակ
- կարագ - 100 գ
- փխրեցուցիչ - 1 թ/գ
- շաքարավազ - 2 ճ/գ
- ձու - 1 հատ
- բուսայուղ - 1 թ/գ
- աղ - 1 պտղունց
- Միջուկի համար՝
- կաթնաշոռ - 500 գ
- շաքարավազ - 0.5 բաժակ
- ձու - 3 հատ (դեղնուց)
- թթվասեր - 100 գ
- վանիլին - 1/2 թ/գ
- Սուֆլեի համար՝
- ձու - 3 հատ (սպիտակուց)
- շաքարի փոշի - 3 ճ/գ
Պատրաստման եղանակը
Մաղում ենք ալյուրը, ավելացնում աղը, փխրեցուցիչը, մանր կտրատած կարագը:

Ձուն հարում ենք շաքարավազի հետ, ավելացնում ենք ալյուրն ու արագ խմոր պատրաստում:

Խմորե գունդը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և 30 րոպե դնում ենք սառնարանում:

Միջուկը պատրաստելու համար տրորում ենք կաթնաշոռը, ավելացնում ենք թթվասերը, շաքարավազն ու վանիլինը:

Ավելացնում ենք դեղնուցներն ու շարունակում ձեռքով հարել:

Այժմ ձևամանը պատում ենք բուսայուղով և բացում ենք խմորը:

Խմորաշերտը դնում ենք ձևամանի մեջ՝ թողնելով, որ խմորը ծածկի ձևամանի պատերը:

Եփում ենք 15-20 րոպե 180 աստիճան ջերմությամբ: Ապա հանում ենք ջեռոցից, վրան լցնում միջուկը, եփում 20 րոպե 160 աստիճան ջերմությամբ:

Ձվի սպիտակուցները հարում ենք՝ կամաց-կամաց ավելացնելով շաքարի փոշին:

Տորթը դուրս ենք բերում ջեռոցից և հավասարապես տարածում սուֆլեն: Եփում ենք 5-7 րոպե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել