Մարինացված խաղողը հետաքրքիր նախուտեստ է: Այն շատ հեշտ է պատրաստվում: Կան խաղողի մարինադ պատրաստելու տարբեր բաղարատոմսեր: Օրինակ՝ խաղողի մարինադ՝ վրացական ձևով, գյուղական ձևով բուսայուղով, կիտրոնաթթվով, սխտորով:

Առաջարկում ենք խաղողի մարինադ պատրաստել հայկական ձևով:

Բաղադրիչներ

  1. Խաղող – 1 կգ
  2. Քացախ – 200 մլ
  3. Ջուր – 100 մլ
  4. Աղ – 20 գ
  5. Շաքարավազ – 50 գ
  6. Մեղր – 50 գ
  7. Մեխակ – 5 հատ
  8. Կարդամոնի սերմ – 5 հատ

Պատրաստման եղանակը

  1. Բացի խաղողից՝ մյուս բոլոր  բաղադրիչներից մարինադ եփել:
  2. Խաղողի հատիկները լավ լվանալ և շարել բանկայի մեջ:
  3. Վրան լցնել մարինադը և փակել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել